APEX MOTORS

COPART · IAAI · MANHEIM → ԳՅՈՒՄՐԻ

Մեքենան ԱՄՆ աճուրդից՝ մինչև Գյումրի

Ընտրում ենք, ստուգում, գնում աճուրդից, առաքում և մաքսազերծում։ Դուք տեսնում եք վերջնական գինը մինչև աճուրդը և ստանում բանալին Գյումրիում։

Ինչպես ենք աշխատում
Երթուղի / Route40°42'N 74°10'W → 40°47'N 43°50'E
40°NԱտլանտյան օվկիանոսՄիջերկրական ծովNEWARK, NJ40.7°N · ԱՄՆՋիբրալթարԲոսֆորՆավահանգիստՓոթիԳյումրի40.8°N · Հայաստան
Նյու Ջերսին և Գյումրին նույն զուգահեռականի վրա են։ Մեր միջև միայն օվկիանոսն է։Ճանապարհը՝ 2–3 ամիսԾովՑամաք

Վեց քայլ՝ աճուրդից մինչև բանալի

Ամեն քայլի մասին տեղեկացնում ենք։ Առանց թաքնված վճարների և անակնկալների ճանապարհին։

  1. Հայտ և բյուջե

    Ասում եք՝ ինչ մեքենա եք ուզում և ինչ գումարով։ Հաշվում ենք իրատեսական տարբերակները։

  2. Ընտրություն և ստուգում

    Ընտրում ենք լոտեր, ստուգում պատմությունը Carfax-ով և AutoCheck-ով, ուղարկում լուսանկարները։

  3. Աճուրդ

    Մասնակցում ենք Copart, IAAI և Manheim աճուրդներին՝ ձեր հաստատած առավելագույն գնի սահմանում։

  4. Հաշիվ և վճարում

    Ստանում եք աճուրդի պաշտոնական հաշիվը և վճարում եք ըստ դրա։

  5. Ծովային առաքում

    Աճուրդից մեքենան վերցնում ենք 3 օրում։ Մոտ 10 օր այն մնում է պահեստում, հետո բեռնվում է կոնտեյներ և ուղարկվում Փոթի։

  6. Մաքսազերծում և բանալի

    Մաքսազերծում ենք, բերում Գյումրի և հանձնում բանալին։

Ինչպիսի՞ մեքենաներ ենք գնում

Վերջին գնումների օրինակներ։ Գինը ներառում է աճուրդը, առաքումը և մաքսազերծումը։

Ուզում եմ նման մեքենա →

Ինչպես ենք պաշտպանում ձեր գումարը

Գրավոր պայմանագիր

Գումարները, ժամկետները և մեր պարտավորությունները գրված են մինչև առաջին վճարումը։

Աճուրդի պաշտոնական հաշիվ

Տեսնում եք աճուրդի հաշիվը՝ իրական գնով։ Մենք գնի վրա ոչինչ չենք ավելացնում։

Ստուգում մինչև գնելը

Յուրաքանչյուր լոտի համար ստանում եք Carfax կամ AutoCheck հաշվետվություն։

Լուսանկարներ ամեն փուլում

Աճուրդից, ԱՄՆ նավահանգստից և Փոթիից՝ ձեր անձնական էջում։

Երբ և ինչքան եք վճարում

  1. Կանխավճար՝ [XX% կամ $XXX]Մինչև աճուրդը։ Չշահելու դեպքում վերադարձվում է։
  2. Լոտի գինըԱճուրդը շահելուց հետո՝ ըստ աճուրդի հաշվի։ [ժամկետը]
  3. Առաքում[Ե՞րբ է վճարվում՝ բեռնումից առաջ, թե Փոթիում]
  4. Մաքս և մեր ծառայությունը[Ե՞րբ է վճարվում՝ մաքսազերծման օրը, թե հանձնելիս]

Եթե աճուրդը չշահենք՝ կանխավճարն ամբողջությամբ վերադարձնում ենք։

Վնասների ուղեցույց

Աճուրդի լեզուն՝ հայերեն

Copart-ում, IAAI-ում և Manheim-ում յուրաքանչյուր լոտ ունի վնասի նշում։ Սեղմեք՝ իմանալու, թե ինչ է այն նշանակում և ինչ ենք ստուգում մինչև գնելը։

WATER/FLOOD

Ջրահեղձ

Էլեկտրոնիկա, կոռոզիա, խոնավություն սրահում։ Նման լոտեր սովորաբար խորհուրդ չենք տալիս։

Ռիսկ՝ բարձր

Ինչ ենք ստուգում

Փաստաթղթի տեսակը (title), ջրի հետքեր սրահում, էլեկտրոնիկայի աշխատանքը։

Հետևել մեքենային

Ձեր մեքենան՝ իրական ժամանակում

Մուտքագրեք ձեր մեքենայի VIN կոդը և տեսեք, թե որտեղ է այն հիմա՝ աճուրդից մինչև Գյումրի։

Toyota RAV4 · 2019

VIN JTMBFREV•••••4821

Օրինակ
NEWARK, NJՓոթի
  1. ✓ ԱվարտվածԳնված է աճուրդում
  2. ✓ ԱվարտվածԱՄՆ նավահանգստում
  3. ● ՀիմաԾովում
  4. —Փոթի
  5. —Մաքսազերծում
  6. —Հանձնված

Հաճախ տրվող հարցեր

Որքա՞ն է տևում առաքումը

Աճուրդից մինչև Գյումրի՝ 2–3 ամիս՝ կախված նահանգից և նավի չվացուցակից։ Ամբողջ ընթացքում տեսնում եք մեքենայի կարգավիճակը։

Կարո՞ղ եմ ինքս ընտրել մեքենան

Այո։ Ուղարկեք լոտի հղումը, մենք կստուգենք պատմությունը և կհաշվենք վերջնական գինը։

Ի՞նչ է լինում, եթե աճուրդը չշահենք

Կանխավճարն ամբողջությամբ վերադարձնում ենք։ Եթե ուզում եք, փնտրում ենք հաջորդ լոտը։

Ինչպե՞ս է կատարվում վճարումը

Չորս փուլով՝ կանխավճար, լոտի գին, առաքում, մաքս և ծառայություն։

Ինչպե՞ս է հաշվարկվում մաքսազերծումը

Կախված է մեքենայի տարիքից, շարժիչի ծավալից և գնից։ Հաշվիչը ցույց է տալիս գումարը նախքան աճուրդը։

Ո՞ր մեքենան բերենք ձեզ համար

Գյումրի

Թողեք հայտ՝ կզանգենք